ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի՝ առանց ռուսաց լեզվի իմացության միգրանտների երեխաներին դպրոց ընդունելը կարգելվի։ Օրենքի համաձայն՝ միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է անցնեն լեզվի իմացության անվճար թեստավորում:
Բացի դրանից՝ Ռուսաստանում անօրինական կերպով գտնվող միգրանտների երեխաները չեն կարող ընդունվել դպրոց։ Վիճակագրության համաձայն՝ օտարերկրացի երեխաների 41 տոկոսը խնդիր ունի ռուսաց լեզվի իմացության հետ։ Նրանք դժվարանում են յուրացնել ծրագիրը և դժվարություններ են ունենում հասակակիցների և ուսուցիչների հետ շփվելու հարցում: 2025 թվականի ապրիլի 1-ից ամբողջ երկրում կսկսվի միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացության թեստավորումը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: