Մոտենում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամանորյա մեծ վիճակահանության ամփոփումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Վիճակահանությունն ուղիղ եթերով կհեռարձակվի Հիմնադրամի ֆեյսբուքյան էջով: Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը:
Հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին կարող եք ծանոթանալ mystep.foundation կայքում»,- գրել է Աննա Հակոբյանն ու կից՝ տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ:
Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով:
Սիմվոլիկ նվերների արժեքներն են՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն ՀՀ դրամ: