Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, այդ պատճառով ես մնում եմ նախագահ և շարունակելու եմ աշխատել՝ հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահը նշել է, որ մանրամասները կհրապարակվեն կիրակի՝ դեկտեմբերի 29-ին: Նույն օրը առավոտյան նախատեսված է Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալության արարողությունը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի սպասում իրավիճակի սրում նախագահի երդմնակալությունից հետո։ Նա նաև զգուշացրել է Զուրաբիշվիլուն, որ եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության: