Հայաստանում գործող առցանց առևտրային հարթակներին հնարավորություն է տրվել ունենալ սեփական ժամանակավոր պահպանման պահեստներ, որոնք կթեթևացնեն նրանց գործունեության վարչարարությունը: Թույլտվություն ստացած երկու ընկերություններին բաժին է ընկնում դեպի Հայաստան փոստային առաքումների ընդհանուր ծավալի 70-80 տոկոսը: Մաքսային պահեստների ձեռքբերման շնորհիվ առցանց հարթակները կունենան նաև ֆինանսական խնայողություն:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։