«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման կապակցությամբ Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ին սուգ են հայտարարել:
«Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Հանրապետության Ակտաու քաղաքի շրջանում Բաքու-Գրոզնի չվերթով ընթացող Embraer 190 ինքնաթիռի ավիաաղետի կապակցությամբ, վշտակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին, որոշում եմ Չեչնիայի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ին սուգ հայտարարել»,- ասված է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ստորագրած փաստաթղթում:
Վաղը Չեչնիայում կիջեցնեն դրոշները և կդադարեցնեն բոլոր ժամանցային միջոցառումները։