Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ երբ Եմենում ՄԱԿ-ի աշխատակիցների ազատ արձակման շուրջ բանակցությունների ավարտից հետո նրանց պատվիրակությունը պատրաստվում էր Սանայից ինքնաթիռ նստել, օդանավակայանը ենթարկվել է Իսրայելի օդային ռմբակոծության:
«Մեր ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը վիրավորվել է»,- նշել է ԱՀԿ տնօրենը։
Հաղորդվում է, որ օդանավակայանում առնվազն երկու մարդ է զոհվել: Օդային երթևեկության կառավարման աշտարակը, մեկնելու սրահը և թռիչքուղին վնասվել են։
Գեբրեյեսուսը նշել է, որ պետք է սպասեն, մինչև օդանավակայանին հասցված վնասը վերականգնվի։