«Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը հայտարարություն է տարածել Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին: Նա նշել է, որ ռուսական կողմն անմիջապես տեղեկացրել է ղազախ և ադրբեջանցի գործընկերներին դեպքի հետաքննության հարցում համագործակցության լիակատար պատրաստակամության մասին:
«Գրոզնիի օդանավակայանի տարածքում ավիաաղետի ժամանակ իրավիճակը շատ բարդ էր։ Ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերն ահաբեկչական հարձակումներ էին իրականացնում Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքներում քաղաքացիական ենթակառուցվածքի վրա: Գրոզնիի օդանավակայանի տարածքում մտցվել է անվտանգության հատուկ ռեժիմ, որը նախատեսում է բոլոր օդանավերի անհապաղ հեռացում նշված տարածքից»,- նշել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ միաժամանակ Գրոզնիի օդանավակայանի տարածքում խիտ մառախուղ է եղել, և 500 մետր բարձրության վրա տեսանելիություն չի եղել։
Նշվում է, որ օդանավի հրամանատարը Գրոզնիում վայրէջք կատարելու երկու փորձ է արել, որոնք անհաջող են եղել։ Հրամանատարին առաջարկվել են այլ օդանավակայաններ։ Նա որոշել է գնալ Ակտաուի օդանավակայան։