Վրաստանում այսօր բողոքի ցույցերի 30-րդ օրն է: Ակցիաների մասնակիցները դուրս են գալիս փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին Վրաստանի կառավարության որոշման պատճառով:
Թբիլիսիում այսօր հայտարարվել է 18 բողոքի երթ՝ քաղաքի տարբեր հատվածներից:
Քութայիսում և Զուգդիդիում երեկոյան ցուցարարները նախատեսում են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, Բաթումում՝ Սահմանադրական դատարանի շենքի մոտ։
Ժամը 15:00-ին Թբիլիսիում, Բաթումում և Քութայիսում միաժամանակ պետք է մեկնարկի հեծանիվներով բողոքի էկոերթ՝ «Եվրոպական տրանսպորտ դեպի Եվրոպա» կարգախոսով: