Կառավարությունը վեց ամսով արգելել է սիգի ձկնկիթի արտահանումը: Արգելքը վերաբերում է նաև ԵԱՏՄ երկրներին: Մեկ այլ որոշմամբ՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը: Նշվում է, որ երկարաձգումը կմեղմի այն պոտենցիալ շահառուների մտահոգությունը, որոնք մտածում են, որ մինչև վերջնաժամկետը չեն կարողանա ստանալ Հայաստանի քաղաքացիություն և դիմել ծրագրի համար: Գործադիրը նաև որոշել է աճուրդով օտարել պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Աճառյան փողոցում գտնվող գույքը: Նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է 2 միլիարդ 229 միլիոն 400 հազար դրամ։ Մուշեղ Իսախանյանն է շարունակում:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում: