Մայրաքաղաքում այս տարի չափանիշին չհամապատասխանող 15 հազարից ավելի գովազդային վահանակ է ապամոնտաժվել, գործընթացը դեռևս ավարտված չէ: Երթևեկելի հատվածներում խոչընդոտներ չստեղծելու համար աշխատանքները հիմնականում կատարվել են ուշ ժամերին: Քաղաքային իշխանությունը տնտեսվորողներին զգուշացնում է՝ գովազդի տեղադրման համար թույլտվություն ստանալը պարտադիր է, անօրինականները կհեռացվեն, անգամ եթե համապատասխանում են նոր չափանիշներին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։