Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Ավան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող գույքն օտարել դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 2 229 400 000 դրամ։