Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքում։
Հաղորդվում է, որ Վրաստանում հավատարմագրված դիվանագետները երդմնակալությանը չեն հրավիրվել՝ նիստերի դահլիճում տեղերի բացակայության պատճառով: Արարողությանը ներկա կլինեն ընտրական հանձնաժողովի, կառավարության անդամները և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ավարտվում է Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնավարման ժամկետը: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել: Իմ մանդատը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել լեգիտիմ խորհրդարան, որն էլ օրինական կերպով կընտրի ինձ փոխարինողին»։