Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Էդեն Բար-Թալը Իսրայեում առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ադոլֆո Տիտո Իլյանուին կանչել է գերատեսչություն՝ կապված Իսրայելի հասցեին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հնչեցրած կոշտ հայտարարությունների հետ՝ հաղորդում է Ynet պորտալը։
Աղբյուրի տվյալներով՝ Բար-Թալը դժգոհություն է հայտնել Հռոմի պապի հայտարարությունների կապակցությամբ, որն այս շաբաթ Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում «գնդացիրներից երեխաներին գնդակոծելու և դպրոցներն ու հիվանդանոցները ռմբակոծելու» համար: