ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ Հայաստանի վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, անձամբ չի ժամանի Մոսկվա՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։ Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին անդամակցությունից: Նրա խոսքով՝ Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է: Դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ միությանը։
«Մեր հայ գործընկերները դադարեցրել են մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն, Հայաստանը շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Դա երկկողմանի է, դրանում շահագրգռված են և ԱՊՀ -ն, և մեր հայ ընկերները»,- նշել է Պեսկովը։
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։