Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահել է հեռավար: էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում. Հայաստանի նախագահության առաջնահերթություններն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Բելառուսում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնի Բելառուս և նիստին կմասնակցի հեռավար։
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։