ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան շնորհավորական ուղերձում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նահանգապետ է անվանել և հայտարարել, որ եթե կանադական տարածքները դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը, ապա կանադացիների համար հարկերը կնվազեն ավելի քան 60 տոկոսով:
«Շնորհավորում եմ Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի Սուրբ Ծնունդը: Նրա քաղաքացիների հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, դրանք կկրճատվեն ավելի քան 60 տոկոսով, կանադացիների ձեռնարկությունները կկրկնապատկվեն, Կանադան էլ կլինի աշխարհի ամենապաշտպանված երկիրը»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Բացի դրանից՝ ԱՄՆ նորընտիր նախագահը շնորհավորել է «հրաշալի չինացի զինվորների Սուրբ Ծնունդը, որոնք խնամքով, բայց անօրինական կառավարում են Պանամայի ջրանցքը»։ Թրամփը նաև երջանիկ Սուրբ Ծնունդ է մաղթել Գրենլանդիային, որն, ըստ նրա, «անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին ազգային անվտանգության համար, և որը ցանկանում է ԱՄՆ ներկայությունն իր հողում»: «Մենք այնտեղ կլինենք»,- հավելել է նա։