ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ հարցին վարչապետը պատասխանել էր, որ Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է: Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր.
«Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»:
Մինսկի խումբը լուծարելուն դեմ չէ նաև Ռուսաստանը, դեռևս չեն արձագանքել համանախագահող՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Այս հարցում միակարծիք չեն նաև փորձագետները:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։