ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ ռազմական գերատեսչությանը հրահանգել է շարունակել ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այդ մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Վերջին ամիսներին Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր հրթիռներ և առաքում է ավելին: Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Ուկրաինային ուժեղացնելու ուղղությամբ՝ պաշտպանվելու ռուսական ուժերից»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Երեքշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայաններին, զինամթերքի և անօդաչու սարքերի պահեստներին։ Իսկ դեկտեմբերի 25-ին ՌԴ ԶՈՒ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում էին իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա: