Ռուսաստանյան և արտասահմանյան լրագրողների հետ տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ռուսաստան-Սիրիա հարաբերություններին: Նրա խոսքով՝ Արաբական Հանրապետության նորանշանակ ղեկավար Ահմեդ ալ-Շարաան Ռուսաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես «երկարատև և ռազմավարական»։
Լավրովը հաստատել է, որ Մոսկվան համաձայն է այդ մոտեցմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունն այդ երկրի նոր իշխանության հետ:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միասնության պահպանման կարևորությունը։