ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է անհուսալի վարկերի վերաբերյալ Կառավարության որոշմանը։
«Կառավարությունը շատ կարևոր որոշում է կայացրել, որը ենթադրում է հետևյալը․ ՀՀ-ում այս պահի դրությամբ կա մոտ 220 000 քաղաքացի, որ ունեն միջինացված 800 000 դրամ պարտավորություն բանկերին՝ մայր գումար, տոկոս, տույժ ու տուգանք, որը երեք տարի ու ավել է՝ չեն մարում։ Կառավարության որոշումը ենթադրում է, որ այդ քաղաքացիները, որ վարկ են վերցրել ու այն եղել է 1 մլն դրամից քիչ, եթե 3 տարի վճարում չեն կատարել, ակնհայտ է, որ նրանք այս պահի դրությամբ տարբեր պատճառներով ոչ մի տեղ չեն աշխատում։
եթե այդ 220 000-ի մեջ եք, կկարողանաք անցնել աշխատանքի, այդ պարագայում արդեն բանկը, երբ դիմեք ավտոմատացված համակարգին, միանգամից զիջելու է տույժ-տուգանքների 80 տոկոսը»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։