Ինքնագլորի վրա հայտնված դեռահասները հաճախ են դառնում վթարի պատճառ: Վերջին դեպքը գրանցվել էր օրերս: Օրենսդրական բացն այժմ լրացվել է, վերջերս ընդունված օրենքով ինքնագլոր վարելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք: Սահմանվել են նաև ինքնագլոր վարելու վայրերը և թույլատրելի արագությունը: Կարգը խախտելու դեպքում տուգանք կկիրառվի թե՛ վարողի, թե՛ կազմակերպության նկատմամբ:
Հեղինակ՝ Տաթևիկ Աբրահամյան