Հաջորդ տարի Բելառուսն է նախագահելու ԵԱՏՄ-ն, և այդ առիթով ԵԱՏՄ Գերագույն խորհրդի նիստում ՀՀ վարչապետն ասել է. «Մենք դեմ չենք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացմանը Մինսկում, սակայն նախապես ուզում եմ ասել, որ հայկական պատվիրակությունը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցրել է Փաշինյանին, թե «Ի՞նչ խնդիր կա, Մինսկը շա՞տ է հեռու, թե մարդ չկա՞, որ ուղեկցի»։ Նա միաժամանակ նշել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են կազմակերպել Հայաստանի պատվիրակության ժամանումը:
Փաշինյանն արձագանքել է, որ իր որոշման մասին արդեն հայտարարություն է արել, Լուկաշենկոն էլ խոստացել է «դիտարկել այդ հայտարարությունը», նաև ընդգծել է, որ Մինսկում հնարավոր է՝ հեռուստացույց չլինի հեռավար մասնակցության համար։
«Դիտարկելու հարց չկա: Դուք չեք կարող դիտարկել իմ հայտարարությունը, քանի որ այն դիտարկման ենթակա չէ»,- եզրափակել է Հայաստանի վարչապետը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, քանի այնտեղ նախագահ է Լուկաշենկոն։
Մանրամասները՝ տեսանյութում: