Բելգորոդի մարզի մի քանի բնակավայր առանց էլեկտրամատակարարման է մնացել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով՝ գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Ըստ DW-ի՝ այս քայլով ուկրաինական կողմը պատասխանել է նախօրեին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զինուժի զանգվածային հարձակմանը: Ռուսաստանն ավելի քան 70 բալիստիկ հրթիռ և 100 հարվածային անօդաչու թռչող սարք էր կիրառել Ուկրաինայի դեմ:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքի կենտրոնական շուկային, ինչի հետևանքով վիրավորվել է վեց մարդ՝ չորս կին և երկու տղամարդ, կանանց վիճակը ծանր է, զգալիորեն վնասվել են մանրածախ առևտրի տարածքները:
Մանրամասները՝ տեսանյութում: