«Հարավկովկասյան երկաթուղուն» պատկանած ռազմավարական նշանակության տարածքը 2017-ին օտարվել է շուկայականից եռակի ցածր գնով, պետությանը հասցված վնասը գնահատվում է 262 մլն դրամ: Գործով անցնում է յոթ մեղադրյալ, այս թվում՝ պետգույքի կառավարման կոմիտեի նախկին պաշտոնյաներ: Հողատարածքը պետգույքին հանձնելու փոխարեն վաճառվել է ֆիզիկական անձանց, որոնք էլ գործարքից հետո վաճառել են տարածքում եղած ռելսերը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: