2024-ին աշխատել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին և ոլորտներին, որոնք առաջնահերթ են եղել ինձ համար, մասնավորապես՝ սոցիալական արդարությանը, ներառականությանը և հավասար հնարավորությունների խթանմանը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի Ֆեյսբուքի էջում:
«Այս իմաստով շատ խնդիրներ դեռևս արդիական են և շարունակական աշխատանք են պահանջում։ Նախորդ մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններով եմ հանդես եկել, այլ նաև առաջարկներ եմ ներկայացրել քաղաքականությունների մշակման վերաբերյալ՝ ապահովելով շահառուների անմիջական մասնակցությունը բոլոր գործընթացներում։ Քաղաքացիների հետ կապը, նրանց բարձրացրած խնդիրները՝ աշխատել եմ պահել իմ ուշադրության կենտրոնում։
Ներկայացնում եմ իմ պատգամավորական գործունեության 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը»,- նշված է գրառման մեջ։