Ռուսաստանը չի ընդունի Ուկրաինայում զինադադարի հաստատումը, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են իրավաբանորեն պարտադիր պայմանագրեր՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեզ անհրաժեշտ են այնպիսի հուսալի պայմանավորվածություններ, որոնք կվերացնեն հակամարտության հիմնական պատճառները, այդ թվում՝ կապահովեն Եվրոպայում ընդհանուր անվտանգությունը, կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը և, անշուշտ, կերաշխավորեն այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են ՌԴ-ի հետ միավորման ձգտող տարածքներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Մանրամասները՝ տեսաշարում: