«Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ - Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125 կմ հատվածում (ՀՀ սնող), վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին: