Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից 1Lurer.am-ին ի պատասխան հաստատեցին, որ Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
«Վարույթի շրջանակներում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք»,- նշեցին կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
Հիշեցնենք՝ վարչապետի որոշմամբ Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: