ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Հերթական թեստի պատասխանին սպասելիս»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին նա մեկուսացել է և աշխատել է կեցավայրից: