Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը սթափ չէ: Իր սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20 հազարանոց թղթադրամ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 35-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Նման դեպք է արձնագրվել նաև դեկտեմբերի 25-ի լուսադեմին։ Իրավախախտումը չարձանագրելու համար «Ակուրայի» վարորդը պարեկներին երեք հազար դրամ կաշառք է առաջարկել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: