Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 21:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտակայքում, Kia մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։
Փրկարարները տուժածներ Հ․ Հ․-ին, Մ․ Ղ․-ին, Ա․ Ա․-ին, Ս․ Հ․-ին և Ի․ Պ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով: