Հիմնանորոգվել է Մ-5, Երևան - Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի և ելքի հատվածը, Երևան - Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելը, կառուցվել է թունելի լուսավորության նոր համակարգ, ճանապարհը գծանշվել է, կահավորվել երթևեկության նշաններով։
Նշեմ, որ նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են նաև Մ-5 միջպետական ճանապարհի՝ ընդհանուր երկարությամբ մոտ 4.95կմ երկարությամբ երկու հատվածները։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Մանրամասները՝ տեսանյութում։