«Շարունակում ենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր թաղամասում և փողոցում զգացվի փոփոխության դրական ազդեցությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
Նա տեղեկացրել է, որ այցելել է Կենտրոն վարչական շրջանի երկու բակ, որոնք վերջերս վերափոխվել են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասահքեր, ինչպես նաև ընդհանուր բակի բարեկարգ տեսք։
«Հանրապետություն փողոցում էլ ավարտել ենք նոր մայթերի կառուցման աշխատանքները։ Այս ամենն արվում է երևանցիների և քաղաքի հյուրերի համար՝ ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և բարեկարգ միջավայր»,- գրել է նա։