«Փաստ, որ ապացուցեց հակառակը». ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը՝ անդրադառնալով մի շարք շրջանակների մեկնաբանություններին, թե Հայաստանում ավտորիտարիզմ ու վախի մթնոլորտ է, լծակներ են գործադրվում՝ բիզնեսին շորթելու համար:
Այսպիսի մեկնաբանություններ, հիշեցնենք, հնչել էին վարչապետի տիկնոջ՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հայտնի նամակի մասին, որով նա բիզնեսի ներկայացուցիչներին խնդրել էր մինչև 10 միլիոն դրամի նվիրատվություն անել հիմնադրամի ծրագրերն իրագործելու համար: Վարչապետն այսօրվա տեսանյութում տեղեկացրել է՝ Աննա Հակոբյանի անունից նմանատիպ նամակ ուղղվել է 473 ընկերության, արձագանքել է ընդամենը 20 տոկոսը: