Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախկին երեք նախագահին բանավեճի առաջարկը օրվա ամենաքննարկված թեման է: Նախկին նախագահների փոխարեն արձագանքել էին նրանց ներկայացուցիչները՝ այս կամ այն կերպ պատճառաբանելով չմասնակցելը: «Մերժում են, քանի որ ասելիք չունեն», հիմնավորում են քաղաքագետները:
Ավելի ուշ, վարչապետը դիմելով ժողովրդին գրել է, ճի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։