Գրոզնիում մառախուղի պատճառով ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու, քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է: ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ըստ Ղազախստանի ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության՝ 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կործանված ինքնաթիռում եղել են 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Աղետի վայրում աշխատում են 52 հրշեջ և 11 միավոր տեխնիկա։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառը թռչունների հետ բախումն է: