Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է ադրբեջանական ինքնաթիռ: AZAL ավիաընկերության օդանավը Բաքվից ուղևորվելիս է եղել Գրոզնի, սակայն Չեչնիայի մայրաքաղաքում մառախուղի պատճառով ադրբեջանական ինքնաթիռը վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու: Քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է: Նախնական տվյալով՝ քննարկվում է ինքնաթիռի կործանման մի քանի պատճառ, այդ թվում՝ թռչունների հետ բախումը և ինքնաթիռի թթվածնի բալոնների պայթյունը:
Կործանված ինքնաթիռում եղել են 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալով՝ փրկվել է 32 ուղևոր:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: