Ամփոփելով տարին՝ քաղաքապետարանը հրապարակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2024 թվականին իրականացված աշխատանքը:
Վարչական շրջանում 2024 թվականին բնակիչներին է հանձնվել 2600 քմ զավթված տարածք, դրանք հիմա բարեկարգված բակեր են, սալիկապատված մայթեր,
-
հեռացվել են ապօրինի կառուցված 29 ավտոտնակ, 15 տնակներ և կրպակներ,
-
կառուցվել են 13 ֆուտբոլի դաշտ և 8 խաղահրապարակ, հիմնանորոգվել է 7 բակային տարածք,
-
նորով է փոխարինվել 115 վերելակ,
-
փոխարինվել է 485 գծամետր կոյուղագիծ: