2024 թվականի ընթացքում Լոռու մարզում սննդային թունավորման ոչ մի դեպք չէր արձանագրվել մինչև դեկտեմբերի 21-ը: Այդ օրը միանգամից 12 հոգի թունավորման կլինիկական նշաններով տեղափոխվել են մարզի տարբեր բժշկական կենտրոններ: Նրանք նույն օրը օգտվել էին Վանաձորի արագ սննդի կետից: Միայն լաբորատոր փորձաքննության ավարտից հետո պարզ կդառնա, թե հատկապես ինչն է դարձել թունավորման պատճառ:
Մանրամասները՝ Սերինե Սերոբյանի տեսանյութում: