Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Հաստատվել է կուսակցության 2025 թ. բյուջեն։
Աշոցքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։
Փոփոխություններ են կատարվել կուսակցության ընտրությունների կարգում։