Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 23:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Dodge մակնիշի ավտոմեքենայում (վարորդ` Ն․ Ս․, ծնված 1984 թ․)։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դեմքի հատվածում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։18-ին, մարվել՝ 23։30-ին։ Այրվել է Dodge մակնիշի ավտոմեքենա։