Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի նախագահական նստավայրի հաղորդմամբ՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ հետևում է խաղաղության շուրջ բանակցություններին և ակնկալում է, որ այն կլինի վերջնական՝ «կայուն խաղաղություն և բարգավաճում բերելով Հարավային Կովկասին»։ Երկու նախագահները պայմանավորվել են նաև համատեղել ջանքերը՝ Սիրիայում Ասադի վարչակազմի տապալումից հետո տնտեսական զարգացմանը նպաստելու համար։
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։