Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է աշխատանքային այցով Բելգրադում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմավարական գործընկերությունից բխող տնտեսության, էներգետիկայի, կապի, հումանիտար խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված տարբեր թեմաներ։
Նշվում է, թե Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերի առկա իրավիճակի մասին»։
Մանրամասները՝ տեսաշարում: