ԿԳՄՍՆ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով նախարարությունն աջակցում է գրականության և գրաքննադատության նախագծերին, թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին:
Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը: Ծրագրով նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին՝ կարևորելով բնագրից որակյալ թարգմանությունը՝ նաև որպես տեղական գիտական և գրական միջավայրի համար ուսումնասիրություն:
«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով այս տարի լույս են տեսել հետևյալ գրքերը.
-
Լիլիթ Ալթունյան, «Խավարի թագավորը» (մանկական պատկերագիրք),
-
Գրիշա Սարդարյան, «Հրամանագիրք» (վեպ),
-
Արամ Թոփչյան, Արիստոտել «Պոետիկա» (թարգմանություն հին հունարենից),
-
Սերգեյ Մկրտչյան, Մարսել Պրուստ, «Դեպի Սվանը» (վեպ, թարգմանություն ֆրանսերենից),
-
Հովհաննես Երանյան, «Բրուտի երկրորդ աշակերտը» (պատմվածքներ),
-
Հայկ Համբարձումյան, «Սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ․ հերոսների ճաշացանկը» (հետազոտություն),
-
Շանթ Մկրտչյան, «Ցաքուցրիվ» (բանաստեղծություններ),
-
Սլավիկ Հարությունյան, «1960-1990-ականների հայ գեղարվեստական արձակի էկրանավորումը» (հետազոտություն),
-
Ներսես Աթաբեկյան, «Վավերական» (բանաստեղծություններ),
-
Ալվարդ Սեմիրջյան, «20-րդ դարի գրական-գեղարվեստական ուղղությունները» (հետազոտություն),
-
Արմինե Անդա, «Գաղտնիքների գիշերը» (մանկական պատկերագիրք),
-
Սարգիս Հովսեփյան, «Սորուն նյութեր» (վեպ),
-
Ալիս Հովհաննիսյան, «Աղաների դարը և հետոն» (վեպ),
-
Աննա Դավթյան, «Զորա» (վեպ),
-
Անահիտ Ղազախեցյան, «Բանաստեղծություններ»,
-
Կարեն Անտաշյան, «ՉՈՌ» (բանաստեղծություններ),
-
Համբարձում Համբարձումյան, «Տասը պատմվածք պատերազմի մասին» (պատմվածքներ),
-
Լուսինե Շահնազարյան, «Ճապիճուկները» (մանկապատանեկան վիպակ),
-
Շուշանիկ Ավագյան, Էդգար Պո, «Նովելներ և պատմվածքներ» (թարգմանություն անգլերենից),
-
Արտավազդ Եղիազարյան, «Վիշապաքարի գաղտնիքը 2» (վեպ),
-
Կարինե Խոդիկյան, «Հետադարձ վերադարձ» (վեպ),
-
Աելիտա Դոլուխանյան, «Հայ Բագրատունիների մայրաքաղաք Անին օտարազգի հայագետների և ճանապարհորդների գնահատմամբ» (հետազոտություն),
-
Սուրեն Դանիելյան, «Հակոբ Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները և դրանց մեկնության մանրուքները» (հետազոտություն),
-
Տիգրան Գրիգորյան, «Օրբելյանների իշխանությունը Սյունիքում» (հետազոտություն), Շանթ Մկրտչյան, «Տունը երազի ափին» (վեպ),
-
Զավեն Բեկյան, «Տեսադաշտեր» (բանաստեղծություններ),
-
Հուսիկ Արա, «Երբ սիրում եմ քեզ» (բանաստեղծություններ),
-
Մհեր Իսրայելյան, «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը» (հեքիաթավեպ):
Գրահրատարակչության ոլորտում նախարարության ծրագրերը միտված են գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացմանը, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանը և հանարհռչակմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրմանը և զարգացմանը, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Այս բոլոր նպատակներն ամրագրված են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների և ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրերում: