Խաղային ոլորտում, նոր նախագծով, առաջարկվում է եւս 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել: Սա նշանակում է խաղային հաշվին լիցքավորված 100 հազար դրամից պետք է հարկվի 10 հազար դրամը: Հիմնավորվում է, որ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին հասել է 6.5 տրիլիոնի՝ վերջին տասը տարում աճելով ավելի քան 440 անգամ: Մինչդեռ շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։