Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն առաջին անգամ խոստովանել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի սպանության հետքերը տանում են դեպի Իսրայել։
«Մենք կհարվածենք հութիների ռազմավարական ենթակառուցվածքներին և կգլխատենք նրանց առաջնորդներին։ Ճիշտ նույն կերպ, ինչպես մենք արեցինք Հանիեի, Սինվարի, Նասրալլայի հետ՝ Թեհրանում, Գազայում և Լիբանանում, մենք նույնը կանենք Հոդեյդայում և Սանաայում»,- ասել է Կացը։