Քիշնևում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի երդմնակալության արարողությունը:
Նա վերընտրվել է նոյեմբերին՝ ընտրության երկրորդ փուլում ստանալով ընտրողների ձայների ավելի քան 55 տոկոսը։ Սանդուն հանդես է եկել ելույթով, որում ընդգծել է, որ ընտրությունում երկիրը քվեարկել է «հստակ ուղղության օգտին՝ լինելու զարգացած, եվրոպական երկիր՝ ավելի ամուր անվտանգությամբ և բարգավաճմամբ»։
Սանդուի խոսքով՝ չնայած հարևանությամբ ընթացող պատերազմին՝ Մոլդովան պահպանեց միասնականությունը, խաղաղությունը և ժողովրդավարությունը: