Դիվանագիտական խորհրդակցություններ են անցկացվում Իրանի և Սիրիայի դեսպանությունների փոխադարձ վերաբացման նպատակով՝ հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթիմա Մուհաջիրանին: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանում մեծ նշանակություն են տալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և երկրում ժողովրդի կամքի վրա հիմնված կառավարության ձևավորմանը:
«Ահաբեկչության տարածման կանխարգելումը կարևոր է և՛ մեզ համար, և՛ տարածաշրջանի համար»,- ասել է Մուհաջիրանին:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղաեին հայտարարել էր, որ Թեհրանը չի աջակցում Սիրիայում գործող վարչակազմի հետ ուղիղ շփումներին: