Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
«Թանկագի՛ն Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ի միկրոբլոգում գրել է նախարար Պապիկյանը: