Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի 2025 թվականին՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը: «Պատերազմը կավարտվի խաղաղ բանակցություններով կամ պատերազմող կողմերից մեկի ոչնչացմամբ»,- ասել է Վիկտոր Օրբանը: Նա հավելել է, որ արևմտյան երկրները 300 միլիարդ եվրո են տրամադրել Կիևին օգնելու համար:
Օրբանն ընդգծել է, որ Բուդապեշտը չի գնում Բրյուսելի առաջարկած ճանապարհով և փորձում է դիմակայել Եվրամիության քաղաքականությանը, եթե այն հակասում է Հունգարիայի շահերին:
Օրբանի հայտարարությանն արձագանքել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է. «Ռուսաստանը շարունակում է հատուկ գործողությունը մինչև իր նպատակների իրագործումը»։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Մոսկվան բաց է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար բանակցությունների միջոցով, սակայն ըստ նրա՝ Կիևը պատրաստակամություն չի ցուցաբերում:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: